Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծել է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առկայությունը Հայաստանում։
Նշենք, որ ԱԺ նիստի օրակարգում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցն է։
Մարտին Գալստյանի խոսքով Կառավարության իր գործընկերների հոտ համատեղ աշխատանքի շնորհիվ երկրում ձևավորվել է մի իրավիճակ, երբ արձանագրվում է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ։ Նա հավելել է, որ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում պատկերը հակառակն է՝ առկա են բարձր գնաճ և տնտեսական անկման նախանշաններ։
«Կարծում եմ՝ ընտրվելու դեպքում ես և թիմը Կենտրոնական բանկը տանելու ենք միայն վերև ու առաջ»,- իր խոսքն ամփոփել է Գալստյանը: