Կապակցվածությունը տարածաշրջանում Եվրոպական Միության համար կենտրոնական ռազմավարական առաջնահերթություն է: 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան պատմական առաջին գագաթնաժողովի շրջանակներում կողմերը հայտարարել են «Կապուղիների գործընկերության» (Connectivity Partnership) հաստատման մասին։
Այս ռազմավարական նախաձեռնությունը նպատակաուղղված է Հայաստանի և Եվրոպական միության միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ամրապնդմանը՝ խթանելով տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական բարգավաճումը։
Նոր գործընկերությունը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և իրականացվելու է ԵՄ «Global Gateway» ծրագրի շրջանակներում։ Համագործակցության առանցքում ընկած են հետևյալ երեք առաջնահերթությունները.
- Տրանսպորտ. Հայաստանի ներառումը տարածաշրջանային տրանսպորտային ցանցերում և ինտեգրումը Անդրկասպյան միջանցքին։
- Էներգետիկա. Էներգետիկ կախվածության նվազեցում և համակարգի դիմակայունության ու անվտանգության բարձրացում։
- Թվայնացում. Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում՝ շեշտը դնելով արհեստական բանականության և ինժեներական ոլորտների վրա։
Գործընկերության գործնական կիրառումն ապահովելու նպատակով կստեղծվի «ԵՄ-Հայաստան կապուղիների հարցերով բարձր մակարդակի երկխոսության» հարթակը։ Այն հնարավորություն կտա համակարգել ներդրումները, սահմանել ռազմավարական նպատակները և ապահովել օրենսդրական դաշտի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մեկնարկել է ԵՄ հետաքրքրությունների արտահայտման հայտերի ընդունումը, որի նպատակն է սահմանված առաջնահերթությունները վերածել կոնկրետ ներդրումային նախագծերի։
