Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ալեն Սիմոնյանին, ով հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Հայտնում է Sputnik Արմենիան:
Հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Մինսկը խորհրդարանի խոսնակի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։
«Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ դասեր տա։ Միսկին ներքին քաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության քողի տակ, դիվանագիտական տարրական էթիկայի կոպիտ խախտում են», — հայտարարել է նախարարությունը։