Երևան մտնող ճանապարհներն նախատեսվում են մեծ ավտոկայանատեղիներ

Երևան մտնող ճանապարհներն նախատեսվում են մեծ ավտոկայանատեղիներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքի քաղաքաշինական ներդրումային ծրագրերին։

Քաղաքապետը շեշտել է, որ կարևոր է այդ հատվածում ունենալ մեծ քանակի ավտոկայանատեղիներ. «Այս հատվածում ունենալու ենք մեծ քանակությամբ մեքենաներ, որոնք պետք է գան, այդտեղ կայանեն ու շարունակեն իրենց երթևեկությունը հանրային տրանսպորտով՝ մասնավորապես մետրոյով»։

Ավինյանը հանձնարարել է Երևան մտնող հարակից հատվածներում նախատեսել ավտոկայանատեղիների տարածքներ. «Դեպի քաղաք հոսքը գնալով ավելանում է»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է առանձնացնել վայրեր, որտեղ մարդիկ, թողնելով մեքենան, կկարողանան անցնել հանրային տրանսպորտին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment