Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար





Մակրոնն ու Փաշինյանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեցին, որի առանցքում են

-պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդումը և

-Տրանսպորտային համաձայնագրերը, որտեղ  Փարիզը «հնարավոր հեռանկարներ» է տեսնում Airbus կորպորացիայի համար։

 Փաշինյանի կողմից այս համաձայնագրերը ներկայացվելու են, որպես, իբր,  «Հայաստանի կողմից ռազմական ոլորտում դիվերֆիցիկացիայի» քաղաքականություն:

Սակայն այդ քայլով Փաշինյանը Հայաստանը թիրախ է դարձնելու Հայաստանը միանգամից մի քանի կողմերից:

Նախ, այս ռազմական համագործակցությունը խիստ թշնամաբար է ընդունվելու Մոսկվայի կողմից:

Այստեղ Փաշինյանի այս քայլը համարելու են, որպես Ռուսաստանի դեմ ուղված քայլ:

Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվայի և Փարիզի միջև այսօր հաստատվել են ոչ միայն սառը, այլև, գրեթե կիսապատերազմական հարաբերություններ:

Ֆրանսիան այլ եվրոպական երկրների հետ միասին հռչակել է քաղաքականություն, որը պիտի Ռուսաստանին ստիպի զիջել իր դիրքերը Ուկրաինայում, ինչը Մոսկվայի կողմից դիտարկվում է, որպես գրեթե կիսապատերազմական քայլ:

Իրանը ՆԱՏՕ-ի երկրի հետ Հայաստանի նման համաձայնագրի կնքումը դիտարկելու է, որպես իր հյուսիսային սահմաններին ուղղված նոր վտանգ ստեղծելու օջախ:

Եթե այսօր Իրանը Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ երկիր, ապա Փաշինյանի ջանքերով մենք դառնում ենք թշնամական երկիր՝ դրանից բխող հետևանքներով:

Թուրքիան Փաշինյանի այս քայլը դիտարկելու է որպես  Ֆրանսիա-Հունաստան-Իսրայել-Հայաստան քառանկյան կոալիցիայի ձևավորում իր դեմ

Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հունաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել երկարաձգել իրենց ռազմավարական պաշտպանական գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, Աթենքում:

Ավելին, Միցոտակիսը նաև ընդգծել էր, որ համաձայնագիրը նախատեսում է փոխօգնության պարտավորություններ սպառնալիքների դեպքում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աննախադեպ հայտարարություն արեց՝ խոստանալով Հունաստանին ռազմական աջակցություն Թուրքիայի հետ հակամարտության դեպքում։

Այս խոստումը, ըստ վերլուծաբանների, նշանավորում է տարածաշրջանում ֆրանսիական քաղաքականության որակական փոփոխություն. առաջին անգամ Փարիզն այդքան ուղղակիորեն կապում է իր անվտանգությունը հույն-թուրքական տարաձայնությունների հետ։

Հիշեցնենք, թե քանի հարցում են գտնվում հույն-թուրքական հակասությունները:

Առաջին

Էգեյան վեճ. սահմաններ և ինքնիշխանություն:

Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Էգեյան ծովի տարածքային ջրերի, օդային տարածքի և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման հարցում։

Հունաստանը պնդում է իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու իրավունքի վրա՝ համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի։

Թուրքիան պնդում է, որ նման ընդլայնումը կհանդիսանա casus belli (պատերազմի պատրվակ), քանի որ այն զգալիորեն կսահմանափակի թուրքական նավերի մուտքը միջազգային ջրեր։

Երկրորդ

Կիպրոսի հարցը. բաժանված կղզի

1974 թվականի թուրքական ներխուժումից ի վեր Կիպրոսը մնում է բաժանված.

 Հարավային մասը միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունն է (ԵՄ անդամ). Հյուսիսային մասը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն է, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։

ՄԱԿ-ի հովանավորությամբ պարբերաբար ընթացող բանակցությունները դեռևս չեն հանգեցրել կղզու վերամիավորմանը։

Երրորդ

Էներգետիկ ռեսուրսներ. գազի համար վեճ:

Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի հայտնաբերումը սրել է արտադրության իրավունքների համար մրցակցությունը:  2020 թվականին դիմակայությունը հասավ գագաթնակետին, երբ թուրքական հետազոտական ​​նավերը մտան վիճելի գոտիներ՝ ռազմանավերի պաշտպանության ներքո։

 Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համակարգում են իրենց դիրքորոշումները, մինչդեռ Թուրքիան պնդում է վերանայել գործող համաձայնագրերը։

Չորրորդ

Կղզիների ռազմականացում. նոր պահանջներ 2026 թվականին:

2026 թվականի մարտից սկսած՝ Թուրքիան պաշտոնապես պահանջներ է ներկայացրել Հունաստանի դեմ՝ Էգեյան ծովի կղզիներում ռազմական տեխնիկայի տեղակայման վերաբերյալ։  Սա մասնավորապես վերաբերում է Կերպե (Կարպատոս) կղզիներին և այլ տարածքներին։ Անկարան պնդում է, որ Patriot զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը խախտում է Լոզանի (1923) և Փարիզի (1947) պայմանագրերի պայմանները, որոնք սահմանում էին մի քանի կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

Աթենքը հերքում է այս մեղադրանքները՝ հղում անելով ինքնապաշտպանության իրավունքին՝ ժամանակակից տարածաշրջանային սպառնալիքի առջև։

Հինգերորդ

Ռազմական հավասարակշռություն. թվեր և ներուժ:

Թուրքիա. աշխարհի ամենամեծ զինված ուժերից մեկը և ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույնը (ԱՄՆ-ից հետո): Կանոնավոր բանակը կազմում է մոտավորապես 355.000-425.000 ակտիվ անձնակազմ, իսկ պահեստազորայինները՝ ավելի քան 700.000: Երկիրն ունի զարգացած պաշտպանական արդյունաբերության համալիր և տարածաշրջանային գործողություններում զգալի փորձ:

Հունաստան. Եվրոպայի ամենառազմականացված երկրներից մեկը՝ իր բնակչության համեմատ: Ակտիվ անձնակազմի թիվը մոտավորապես 142.700-177.600  է, մինչդեռ պահեստազորայինները կարող են հասնել 221.350-ի: Աթենքը մեծ նշանակություն է տալիս բարձրորակ տեխնիկական սարքավորումներին և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ սերտ ռազմական համագործակցությանը:

           Որոնք են Ֆրանսիայի նոր նպատակները Միջերկրական ծովի գոտում

Մակրոնի հայտարարությունը տեղավորվում է Փարիզի՝ Արևելյան Միջերկրական ծովում իր ներկայությունն ամրապնդելու ավելի լայն ռազմավարության մեջ:

 Ֆրանսիան արդեն իսկ ունի ռազմական բազաներ Կիպրոսում և պահպանում է պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ։

 Փարիզը հետաքրքրված է տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներին հասանելիությամբ և թուրքական ազդեցության զսպմամբ։

Ֆրանսիայի և Հունաստանի միջև 2021 թվականի երկկողմ պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն զինված հարձակման դեպքում։

Ֆրանսիան Թուրքիային տեսնում է ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, այլև որպես մրցակից տարածաշրջանում:

Բացի այդ, Անդրկովկասի տարածաշրջանում, Ֆրանսիայի գլխավոր մրցակիցը Ռուսաստանն է:

Սակայն Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խիստ մտահոգելու է ոչ միայն Մոսկվային, այլև Անկարային և Թեհրանին՝ վերը նշված գործոնի պատճառով:

Արդյունքում Փաշինյանը Հայաստանը թիրախ է դարձնելու միանգամից երեք ուղղություններից. Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից, չհաշված Ադրբեջանը, որը Հայաստանը դիտարկում է մշտական թիրախի դերում:

Այսպես է ձևավորվում Փաշինյանի՝ իրականում պատերազմի՛ կուսակցությունը, սակայն բնակչությանը քարոզում է կեղծ «խաղաղության» փաթեթավորմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Leave a Comment