Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ասել է, որ միշտ էլ հատուկ կապ է գոյթյուն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև։
«Մեր կապերը առասպելներից և հիւնավուրց քաղաքակրթւոյուննների են սերում։ Մեզ միավորում են նաև հնարավորությունները։ Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են քան երբևէ»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ լավ առաջընթաց են արձանագրում առանց վիզայի ռեժիմի ճամփորդույթւոնների դեպքում, ներդրումային հոսքեր ապահովելու համար։
«2.5 մլրդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ գեթվեյ» նախագծի շրջանակներում։ Այս գագաթնաժողովով մենք նոր մակարդակ ենք թևակոխում»,-շեշտել է նա
Նրա խոսքով՝ Հայաստանի իսկապես ամենակարճ երթուղին է ապահովում Եվրապայից դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով.«Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատառումներով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության հանուն խաղաղության և եվրապական ցանցին ավելի մեծ ինտեգրման համար»,-ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
