Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի կապակցությամբ։ ՌԴ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին, այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
«Եթե Ուկրաինան փորձի իրականացնել Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհարվածի Կիևի կենտրոնին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին մերժել է հրադադարի առաջարկը ասելով` «Մենք տոն օրեր չունենք»: