Ընտրությունը թողեք ինձ

Ընտրությունը թողեք ինձ

04.05.2026 | 22:14

Սիրելինե՛ր, Իմ մասին պետք է մտածել սրտով և ոչ թե մտքով, որպեսզի պաշտամունքը բնական մի բան դառնա: Ներծծեք Իմ Հոգու մաքուր օդը ջերմ փափագով:

Ձեր հոգու աչքը մշտապես հառեք Ինձ վրա. Ինձ վրա թող բացվի ձեր հոգու պատուհանը: Պիտի իմանալ, որ Ես սիրում եմ:

Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը:

Ինչ-որ գեղեցիկ է, դուք կարող եք ունենալ: Միայն թե ո՛չ մեկեն, այլ` հետզհետե:

Ընտրությունը Ինձ թողեք և չեք զղջա դրա համար:

Մեկնաբանություններ

Leave a Comment