ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հարձակումներ է սկսել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա, որոնք կապ չունեն հակամարտության հետ։
Նա նշել է հարավկորեական բեռնատար նավի վրա հարձակմաս մասին և հայտարարել, որ Հարավային Կորեան կարող է դիտարկել նավագնացության պաշտպանության միջազգային առաքելությանը միանալու հնարավորությունը։
«Իրանը մի շարք հարձակումներ է սկսել հակամարտության հետ կապ չունեցող երկրների, այդ թվում՝ հարավկորեական բեռնատար նավի վրա։ Հնարավոր է՝ ժամանակն է, որ Հարավային Կորեան միանա առաքելությանը։ Մենք խփել ենք յոթ փոքր նավակի, կամ, ինչպես նրանք են անվանում՝ «արագընթաց» նավակների։ Դա է այն ամենը, ինչ նրանց մնացել է։
Հարավկորեական նավից բացի, մինչ օրս նեղուցով տարանցման ժամանակ որևէ վնաս չի հասցվել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը վաղը առավոտյան մամուլի ասուլիս կանցկացնեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։
