Ստեփանակերտում ավերվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Ստեփանակերտում ավերվել է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կառուցված սպիտակ մարմարե զանգակատունը։ Այդ մասին հայտնել է Caucasus Heritage Watch-ը («Կովկասի ժառանգության մշտադիտարկում»)` հրապարակելով լուսանկար։

Նշվում է, որ Airbus-ի և Planet-ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև հուշահամալիրը, ավերվել են 2025 թվականի հուլիսի 14-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Leave a Comment