Ամստերդամում արգելվել է մսի և ավտոմեքենաների գովազդը

Ամստերդամը դարձել է աշխարհի առաջին մայրաքաղաքը, որտեղ արգելվել է մսի և հանածո վառելիքի հիմքով ստեղծված արտադրանքի գովազդը։

Մայիսի 1-ից հանրային վայրերում այլևս չեն թույլատրվում նմանատիպ ապրանքների ու ծառայությունների, այդ թվում՝ բուրգերների, ավտոմեքենաների և ավիաթռիչքների գովազդները։ Ըստ հրապարակման՝ գովազդային վահանակները, հանրային տրանսպորտն ու կանգառներն այժմ օգտագործվում են թանգարանների և համերգների գովազդման համար։

Սահմանափակումը տարածվում է բացառապես տեղական իշխանություններին պատկանող գովազդային հարթակների վրա։ Այն չի ներառում մասնավոր խանութները, ինչպես նաև թվային և տպագիր լրատվամիջոցները։

Այս քայլով քաղաքային իշխանությունները նպատակ ունեն աջակցել ազգային ծրագրերին՝ նվազագույնի հասցնելով ջերմոցային գազերի արտանետումները և մինչև 2050 թվականը կիսով չափ կրճատելով բնակիչների կողմից մսի սպառումը։

Leave a Comment