Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր՝ այսօր ավելի վաղ արած հայտարարություններին, թե 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա։
«8 տարի առաջ շատերը Հայաստանը համարում էին Ռուսաստանից մեծապես կախված երկիր, որի անվտանգության որոշումները լիովին Ռուսաստանի ձեռքում էին, և որի առաջնորդները հաճախ, մեղմ ասած, Ռուսաստանի ազդեցության տակ էին»,- ասել է նա։
Ըստ Մակրոնի՝ «Վարչապետ Փաշինյանի կողմից նախաձեռնված թավշյա հեղափոխությունից ի վեր, վերջին տարիներին նրա կողմից իրականացված քաղաքականության շնորհիվ՝ խաղաղության կառուցում և դեպի Եվրոպա շրջադարձ, Եվրոպայի հանդեպ պարտավորություններ, մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան»։
