Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անվտանգության հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնել են ՀՀ կառավարությունից։ 

Գործադիրից հավելել են, որ Փաշինյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շարունակական խորացումը։ Որպես առաջնահերթություն Փաշինյանն առանձնացրել է պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ 

Ռյուտեն Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՄ) գագաթնաժողովին մասնակցելու նատակով։ 

Ռյուտեն մարտին ՆԱՏՕ-ի գործունեության 2025 թվականի հաշվետվությունում ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը: Փաստաթղթում նշվել էր, որ ռազմական դաշինքը ողջունում է կողմերի միջև գրանցված նշանակալի առաջընթացը և ճանաչում ԱՄՆ-ի շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում:

Leave a Comment