Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը՝ Արթուր Ավանսյանը, դադարեցրել է հացադուլը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը՝ Արթուր Ավանսյանը, դադարեցրել է հացադուլը:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում, ապրիլի 29-ին։

Նա ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Դատարանը Կանդազին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Leave a Comment