16:00 Լուրերը մեկ տողով. Ովքեր են Հայաստանի ռազմավարական նոր գործընկերները, նոր էջ է բացվում Եվրոպայի հետ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։

·  Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցության հեռանկարները։

·  Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։

·  Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ իբրև խաղաղության ու բարգավաճման օրինակ։

·  Քիր Սթարմերը բարձր է գնահատել Հայաստանի հյուրընկալությունը և կարևորել միասնական պայքարը գլոբալ մարտահրավերների դեմ։

·  Էմանուել Մակրոնը կոչ է արել Հորմուզի նեղուցի հարցը կարգավորել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությամբ։

·  Ընդդիմադիրները բողոքի ակցիայով եվրոպացի առաջնորդներից պահանջել են անդրադառնալ քաղբանտարկյալների և արցախցիների իրավունքների հարցերին։

·  Բելառուսի ընդդիմության առաջնորդը գագաթնաժողովին ներկայացրել է իր երկրի եվրոպական ձգտումները։

·  ԱՄԷ-ն դատապարտել է Հորմուզի նեղուցում պետական նավթային տանկերի վրա Իրանի իրականացրած ԱԹՍ հարձակումը։

  

Leave a Comment