Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան





«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե` «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Մակրոնի՝ այսօր Երևանում հնչեցրած հայտարարությանը։

ՀՀԿ-ական գործիչն ընդգծել է.

«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։

Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»։




Leave a Comment