
Վրաստանում 14-ամյա տղան գողացել է շուրջ 30 ավտոմեքենա, հայտնում է «Սպուտնիկ Վրաստան» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ դեռահասը ձերբակալվել է, իսկ վերջին՝ Ford մակնիշի ավտոմեքենայի գողությունը դարձել է նրա համար «ճակատագրական»։
«Դեռահասին ձերբակալելուց հետո իրավապահները պարզել են, որ նա մինչ քրեական պատասխանատվության տարիքի հասնելը հասցրել է գողանալ մոտ 30 ավտոմեքենա։ Այժմ նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում», — հաղորդում է գործակալության Telegram ալիքը։