Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի բացման միջոցառմանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ալիևի մասնակցությանը միջոցառմանը․
«Հարգելի ընկերներ, այժմ մենք ունենք խաղացություն Ադրբեջանի հետ. արդեն երկու տարի է՝ ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր»,- ասել է վարչապետը։
Վարչապետօ խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ, որպեսզի ինսիստուտցիոնալացվի երկրների միջև խաղաղությունը։
«Սա առաջին ագամ է և Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որն անցկացվում է Հայաստանում, թեպետ հեռակապով։ Ես հույս ունեմ, որ հնրավորություն կունենամ այցելել ու Ադրբեջանում մասնկացել 2028թ.-ի Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին»,- ընդգծել է վարչապետը։
