Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ նշելով, որ այժմ Հայաստանը ընթանում է շատ կարևոր նախագծի ճանապարհով։
«Դա TRIPP-ն է, որը կնպաստի խաղաղությանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանի երթուղիները՝ ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից արևմուտք, հարավից դեպի հյուսիս»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ արդեն 2 տարի է, ինչ խաղաղություն կա Ադրբեջանի հետ, և որևէ մեկը չի տուժել փոխհրաձգության պատճառով․ «Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր»,- շեշտել է նա։
«Առաջին անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում։ Հույս ունեմ, հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- շեշտել է վարչապետը։
