Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է՝ ունենում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովն անցկացվում է «Կառուցելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։
Գագաթնաժողովի ընթացքում երկրների առաջնորդները կքննարկեն համագործակցության ընդլայնումը էներգետիկան, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի ընթացիկ գլոբալ մարտահրավերներին՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակին, Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքներին։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։