Այս պահին արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում։
Արցախցիներն ուշադրություն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա և պահանջում, որ եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Նրանք պաստառներ են պարզել՝ «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրեք քրիստոնյա հայերին» և «Արցախը Հայաստան է» գրություններով։




