Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ տեսակապի միջոցով, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո անցկացվող գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան։
Մայիսի 2-ին և 3-ին մայիսի 4-ին նախատեսված ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 17 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
