Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում. Կայա Կալլասի հայտարարությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ինքը կկայացնի ԵՄ-ին անդամակցության հեռանկարի վերաբերյալ որոշումը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն այսօր Երևանում պատասխանել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին վերաբերող հարցին՝ նշելով, որ երկիրն ինքը պետք է կողմնորոշվի այդ հարցում։

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», – ասաց Կայա Կալասը:

Leave a Comment