Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով դեպի Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը։ Բիլաջարի կայարանից «Բոյուկ Քեսիկ» ուղղությամբ ուղարկվել է 8 վագոն՝ ընդհանուր 536 տոննա պարարտանյութով։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, արդեն տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
