Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Leave a Comment