Լույսը միացված վիճակում քնելը կարող է հանգեցնել ճարպակալման

Լույսը միացված վիճակում քնելը կարող է հանգեցնել ճարպակալման

Բժիշկների կարծիքով՝ լույսը կամ հեռուստացույցը միացված վիճակում քնելը հանգեցնում է ճարպակալման։ Նույնիսկ փակ կոպերի միջով անցնող մթնշաղային լույսը ճնշում է քնի հորմոնների արտադրությունը։ Նման եզրահանգման են եկել չինացի գիտնականները։

Կոնինգ հիվանդանոցի քնի մասնագետ Չժեն Տիանմինգը ասել է, որ միացված լույսի ներքո քնելը խաթարում է ցիրկադային ռիթմերը, խանգարում նյութափոխանակությանը և ախորժակի վերահսկմանը, և, ի վերջո, հանգեցնում է չափից շատ ուտելու։

Ուսումնասիրությունների համաձայն՝ լույսը կամ հեռուստացույցը միացված վիճակում քնողներն ունեն 5 կգ-ից (11 ֆունտ) ավելի քաշ հավաքելու 17%-ով ավելի բարձր ռիսկ և ճարպակալման 33%-ով ավելի բարձր ռիսկ։

Գիշերային լույսը խանգարում է լեպտինի արդյունավետությանը, որը պատասխանատու է հագեցվածության զգացողության համար, և հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment