Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջադեպը տեղի է ունեցել Իրանի Սիրիկ քաղաքից 11 կմ դեպի արևմուտք։ Հյուսիս ընթացող բեռնանավի նավապետը հայտնել է մի քանի փոքր նավերի հարձակման մասին, հաղորդում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO)։
Հաղորդվում է, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են, և շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվել։
«Նավերին խորհուրդ է տրվում տարանցման ընթացքում զգուշություն պահպանել և ցանկացած կասկածելի ակտիվության մասին հայտնել UKMTO-ին, մինչ իշխանությունները հետաքննություն են անցկացնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ