Մոտ մեկ ամիս է մնացել հայաստանյան խորհրդարանական ընտրություններին, և այս ընտրությունները, կարծես, պետք է առանձնանան, որովհետև ընդդիմադիր դաշտում ի հայտ է եկել մի ուժ, որը նոր է հայաստանյան քաղաքական կյանքում՝ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը»։
Իշխանութուններն ասում են՝ ռուսահայ օլիգարխը եկել է Հայաստանը դարձնելու ռուսական գուբերնիա։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները պնդում են՝ ժողովուրդը հոգնել է բոլորից, բայց նախևառաջ իշխանություններից, և եկել ենք լուծելու երկրի խնդիրները։ Հյուրընկալել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, այդ ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։