Ժամանեցի Երևան. Եվրախորհրդարանի նախագահի գրառումը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծել է Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նշանակությունը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ։ X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նա նշել է. «Ժամանեցի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Աշխարհաքաղաքական պատկերն արագ փոխվում է, և ավելի ու ավելի շատ երկրներ Եվրոպային նայում են որպես կայունության փարոսի։ Ահա թե ինչու կարևոր է այսօր և վաղը հավաքվել Հայաստանում՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մեր գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու համար»։

Leave a Comment