Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունն ավարտելու եռափուլ ծրագիր, հայտնել է Al Jazeera-ն։
Ըստ գիրծակալության՝ առաջարկը նախատեսում է անցում զինադադարից դեպի Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կարգավորման:
Առաջին փուլում կողմերը պետք է մոտ 30 օրվա ընթացքում գործող զինադադարը վերածեն մշտական խաղաղության: Այս փուլը ներառում է Հորմուզի նեղուցում նավագնացության աստիճանական վերականգնումը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումը և չհարձակման մասին փոխադարձ պարտավորությունը, որը տարածվում է նաև Իսրայելի վրա:
Երկրորդ փուլում Իրանն առաջարկում է սկսել միջուկային գործարքի քննարկումը: Նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով սառեցնել ուրանի հարստացումը՝ հետագայում մակարդակը սահմանափակելով մինչև 3,6%՝ համաձայն «զրոյական պահպանման սկզբունքի»: Միջուկային ենթակառուցվածքների ապամոնտաժում չի նախատեսվում, իսկ պատժամիջոցները պետք է հանվեն փուլ առ փուլ:
Երրորդ՝ երկարաժամկետ փուլը ենթադրում է Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերով բանակցությունների մեկնարկ ավելի լայն ձևաչափով:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի երկու ընտրություն՝ ռազմական գործողություն, որի նպատակները չեն իրագործվի, կամ «վատ գործարք» Իրանի հետ:
Ըստ ՌԲԿ -ի ԻՀՊԿ հետախուզությունը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդն ունի երկու ընտրություն՝ ռազմական գործողություն, որի նպատակները չեն իրագործվի, կամ «վատ գործարք» Իրանի հետ:
Մայիսի 2-ին Իրանը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ մարտական գործողությունների վերսկսումը, քանի որ խաղաղության բանակցությունները հայտնվել են փակուղում: Թեհրանում ընդգծել են, որ Վաշինգտոնը չի կատարում իր խոստումները, իսկ ամերիկացի պաշտոնյաների գործողություններն ու հայտարարություններն ուղղված են բացառապես նավթի գների անկումը կանխելուն:
Միևնույն ժամանակ, CBS News-ը հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորման ԱՄՆ բանակցային խմբին է միացել Պետդեպարտամենտի նախկին լոբբիստ Նիկ Ստյուարտը, ով նախկինում զբաղվել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերով:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-12-ը Իսլամաբադում: ՄԵՐ ԿԱՅՔԻ ԼԻՆՔ
Կողմերին չի հաջողվել ՄԵՐ ԿԱՅՔԻ ԼԻՆՔ համաձայնեցնել կարգավորման պայմանները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա սկզբունքային տարաձայնությունների պատճառով: Դրանից հետո ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական նավթի հետ կապված տանկերների շրջափակման մասին:
Իր հերթին Դոնալդ Թրամփը սպառնացել է գրավել Կուբան ընդամենը մեկ ավիակիրով՝ «Իրանից վերադարձի ճանապարհին»:
