Բրիտանական նավատորմը հայտնել է Իրանի ափերի մոտ բեռնատար նավի վրա հարձակման մասին

Իրանի ափերի մոտ ընթացող բեռնատար նավերից մեկի կապիտանը հայտնել է մի քանի փոքր նավերի կողմից իրականացված հարձակման մասին, հայտնել է РБК-ն։

Համապատասխան նախազգուշացումը հրապարակել է Դուբայում տեղակայված Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO):

Միջադեպը տեղի է ունեցել իրանական Սիրիկ նավահանգստից մոտ 20 կմ դեպի արևմուտք:

Անձնակազմը չի տուժել, էկոլոգիական հետևանքներ չեն արձանագրվել: Տվյալ շրջանով անցնող նավերին հորդորել են ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և ցանկացած կասկածելի գործողության մասին տեղեկացնել UKMTO-ին մինչև քննության ավարտը:

Նախօրեին՝ մայիսի 2-ին, Եմենի ափերի մոտ անհայտ զինված անձինք զավթել են M/T EUREKA նավթային տանկերը և այն Ադենի ծոցով ուղղորդել դեպի Սոմալիի ափեր. այս մասին հայտնել է երկրի առափնյա պահպանությունը: Եմենի իշխանությունները պարեկային նավեր են ուղարկել տանկերին հետևելու համար և հայտարարել են միջազգային գործընկերների հետ գործողությունների համակարգման մասին:

Leave a Comment