80-ն անց Իզաբելլա Եսայանի երկարակեցության բանաձևը՝ մարզվել, սովորել, ստեղծել․ «Երկրորդ շնչառություն»

Մանկավարժի և բուժաշխատողի զավակ Իզաբելլա Եսայանն ամբողջ կյանքում, սովորելուն ու զարգանալուն զուգընթաց, նոր մասնագիտություններ ու զբաղմունքներ է ձեռք բերել՝ յուրաքանչյուր գործում ընթանալով հաջողության ճանապարհով: Թեև տիկին Իզաբելլան մի քանի մասնագիտություն ունի, երբեք չի զլանում փորձել ու սովորել նորը: Կյանքի 8-րդ տասնամյակում նա ինքնուրույն մարզվում է և կրում իր իսկ ձեռքերով կարած ու գործած հագուստը:

Տարեցների ակումբներ հաճախելու առաջարկին դեմ չէ, սակայն միայն մեկ պայմանով. եթե իրեն հնարավորություն տրվի որևէ բան սովորեցնել տարեկիցներին: Այլապես զբաղվելու բան շատ ունի, իսկ ժամանակը, ինչպես ինքն է ասում, «չի հերիքում»:

«Տիկին Իզաբելլան նաև իրազեկ քաղաքացի է: Մենք անընդհատ խոսում ենք իրավունքներից, բայց մոռանում ենք պարտականությունների մասին՝ մշակույթի, պետության և ապա ընտանիքի նկատմամբ»,— ասում է ժողովրդական վարպետն ու հավելում, որ պատասխանատվությունն սկսվում է նախ սեփական մարմնի հանդեպ հոգատարությունից: Առողջ ապրելակերպը, կանոնավոր մարզումներն ու չափավոր սնունդն են ստեղծագործ կյանքը դարձնում ավելի երկարատև ու բովանդակալից:

Leave a Comment