«Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասին



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ հեռաժողովի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «ռուս» թեկնածուին։ Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է պահպանել բարեկամական, կանխատեսելի հարաբերություններ Երևանի հետ, քան խաղադրույք կատարել ինչ-որ մեկի անձնական քաղաքական նախագծերի վրա, գրում է sng.fm–ը։

Մարկեդոնովը ընդգծել է, որ «իրենց մարդուն» ընտրելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին։ Փորձագետը հիշեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարված շրջան են ապրում, և Հայաստանի իշխանությունները հաճախ այդ վատթարացումը բացատրում են գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերին հարմարվելու անհրաժեշտությամբ։

Միևնույն ժամանակ, Մարկեդոնովը կարծում է, որ նման գործընթացները պահանջում են զսպվածություն. ավելի լավ է վիճահարույց հարցերը քննարկել ոչ էմոցիոնալ ձևով և ոչ հրապարակայնորեն։ Նա ընդգծել է, որ անհնար է փոխարինել Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ և առևտրային լայնածավալ համագործակցությունը, ուստի անկախ ընտրությունների արդյունքից երկու կողմերն էլ օբյեկտիվորեն հետաքրքրված են երկխոսությունը շարունակելու հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment