Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։
Նշենք, որ ԿԸՀ-ն մերժել էր նաև «Ալյանս» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանի գրանցումը:
Կուսակցություններին հատկացվել էր 48 ժամ՝ առկա անճշտությունները վերացնելու համար։ Նշվեց, որ համապատասխան փաստաթղթերը չեն ներկայացվել:
Վարդան Ղուկասյանի փաստաբանի առարկությունները ԿԸՀ-ն չընդունեց: