Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը, որպեսզի կանխի իր պահեստների գերբեռնվածությունը՝ ԱՄՆ կողմից շրջափակման պայմաններում։ Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Ըստ հրապարակման, Թեհրանը սկսել է վաղաժամ կրճատել արդյունահանման ծավալները՝ առանց սպասելու, որ նավթի պահեստարաններն ամբողջությամբ լցվեն: Նշվում է, որ իրանցի ինժեներներն ունեն անհրաժեշտ փորձ՝ առանց զգալի վնաս պատճառելու հորատանցքերը փակելու և այնուհետև արդյունահանումը անհապաղ վերսկսելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: