Ե՞րբ կավարտվի Հայաստանի պրեմիեր լիգան

Ե՞րբ կավարտվի Հայաստանի պրեմիեր լիգան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը հայտնում է,  որ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 27-ին։

«Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ուրարտու»-«Նոա» հանդիպումը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ։
 
ՀՖՖ-ն բարձր է գնահատում հայ մրցավարների պրոֆեսիոնալիզմը և լիովին վստահում է նրանց, սակայն, հաշվի առնելով գավաթային եզրափակիչներն արտասահմանցիներին վստահելու միջազգային պրակտիկան, ՀՖՖ-ն որոշել է կիրառել այս մոտեցումը։
 
Մրցավարական անձնակազմի ներկայացուցիչների անունները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment