ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի վերջին առաջարկը ներառում էր Հորմուզի նեղուցի բացումը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա փուլում բանակցություններ վարելը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Անանուն իրանցի պաշտոնյայի խոսքով՝ առաջարկը ենթադրում պատերազմի դադարեցում և երաշխիքների տրամադրում, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն այլևս չեն հարձակվի Իրանի վրա։ Նաև պահանջում էին, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները՝ վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։
Վերջնական փուլը նախատեսում է ներառել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ բանակցություններ՝ պատժամիջոցների վերացման դիմաց, ընդ որում՝ Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը ճանաչի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե Իրանը համաձայնվի դադարեցնել այդ գործունեությունը։
Իրանի բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկը Վաշինգտոնին փոխանցվել էր պակիստանցի միջնորդների միջոցով ապրիլի 30-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «բավարարված չէ» գործարքի առաջարկներին Թեհրանի արձագանքով։
