Հայաստանը կարևոր դիվանագիտական իրադարձության նախաշեմին է։ Երևանը պատրաստվում է հյուրընկալել եվրոպական լայնածավալ գագաթնաժողով, որը մի հարթակում կհավաքի տարբեր երկրների առաջնորդների՝ քննարկելու տարածաշրջանային և համաեվրոպական օրակարգի առանցքային հարցերը։
Այս համատեքստում Հայաստան է նախատեսվում նաև Էմանուել Մակրոնի պետական այցը, որը կարող է նոր ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցության խորացման հարցեր, այլև կստորագրվի ռազմավարական կարևոր փաստաթուղթ։
Ի՞նչ նշանակություն ունի այս գագաթնաժողովը Հայաստանի համար, ինչպիսի՞ քաղաքական և անվտանգային ուղերձներ է այն կրում, և արդյո՞ք կարող է իրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։