Շիրակի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհ կա․ ՆԳՆ – armeniatoday.am

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհ կա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ ՆԳՆ-ի՝ Արթիկ քաղաքից Նահապետավան գյուղ տանող խաչմերուկում GAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կից պարսպին, ինչի հետևանքով վնասվել է պարսպից մոտ 14 քմ հատված․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Leave a Comment