Անդորրայի վարչապետ ժամանել է Հայաստան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ներկա գտնվելու համար Հայաստանի Հանրապետություն է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան:

Անդորրայի կառավարության ղեկավարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Վարչապետ Զամորան Հայաստանում է գտնվում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Leave a Comment