Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման համար ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը։ Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։
