Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Լրագրող, «Անի կենտրոն»-ի հիմնադիր Թաթուլ Հակոբյանն ու «Մեդիմաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը քննարկում են զգայուն թեմաների լուսաբանման հարցերը։