Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2659-ի – armeniatoday.am

Անցած 24 ժամվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել հարավային Լիբանանի վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ 89 լիբանանցի վիրավորվել է։ «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2659-ի, իսկ վիրավորներինը՝ 8183-ի», – ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Leave a Comment