ԱՄԷ-ի օդային տարածքում սահմանափակումները հանվել են • Tribune.am

ԱՄԷ-ի օդային տարածքում սահմանափակումները վերացվել են, ասվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», — ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կշարունակի իրական ժամանակի մոնիթորինգ իրականացնել՝ թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։

Leave a Comment