Թրամփի բանագնացները հետաձգել են այցը Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հետաձգել են Ուկրաինա իրենց այցը։ Այդ մասին հայտնում է The Kyiv Independent-ը։ Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմը բանակցություններում առաջընթաց չի տեսնում, ինչի պատճառով այս այցը կարող էր զուտ խորհրդանշական լինել։ 

«Բանակցություններում դեռևս չկա բովանդակություն»,- պարբերականին հայտնել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչների որոշման վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելու պատճառով պատվիրակությունը Կիև պետք է հասներ գնացքով։ Պաշտոնյան նշել է, որ «դա բարդ է Ուիթքոֆի համար»՝ չհստակեցնելով բարդության պատճառը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վլադիմիր Զելենսկին Bloomberg գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները չեն արձագանքել Կիև այցի հրավերին։

Լուսանկարը՝ Jacquelyn Martin/Pool via Reuters



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment