Ֆիցոն մտադիր է առաջին անգամ մեկնել Կիև՝ չնայած մահափորձի վտանգին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել փոխադարձ այցելություններ կատարել երկու երկրների մայրաքաղաքներ։

Զելենսկիի գրասենյակը փետրվարի 27-ին հայտնել է, որ նա հեռախոսազրույցի ընթացքում Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ արդիական հարցեր քննարկելու։ Սլովակիայի վարչապետը մերժել է հրավերը, իսկ ապրիլին Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ֆիցոյի՝ Կիև մեկնելու դեպքում նրա նկատմամբ մահափորձի վտանգ կա։

Ֆիցոյի խոսքով՝ շաբաթ օրը Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա վերահաստատել է Սլովակիայի աջակցությունը Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը։

Leave a Comment