Ես հանձնեցի կոգնիտիվ թեստը, երեք անգամ ու գերազանցությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չեմ կարծում, որ Օբաման կարող էր դա անել։ Առաջին հարցը շատ հեշտ է։ Այն առյուծ է, ընձուղտ, արջ և շնաձուկ։ Նրանք հարցնում են, թե որն է արջը։ Երբ արդյունքները ստացվեցին, բժիշկն ասաց. «Վա՜յ, ես երբեք նման բան չեմ տեսել»։
Վերջին 10 հարցերը շատ դժվար էին, և ո՛չ Օբաման, ո՛չ էլ Բայդենը չէին կարող պատասխանել դրանց»,- ասել է նա։
