Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակում է կատարել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ։
Նա հրապարակման մեջ նա նշել է, որ եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։
«Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինական կառույցները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում, պաշտպանվում և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան»,- գրել է նա` կից հրապարակելով տեսանյութ։