Իրանն ԱՄՆ-ին բանակցային նոր առաջարկ է ներկայացրել․ ԶԼՄ – armeniatoday.am

Իրանը ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների իր վերջին առաջարկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական ​​լրատվամիջոցներին և անանուն պակիստանցի պաշտոնյայի:

Ըստ պաշտոնյայի՝ Պակիստանը, որը միջնորդում է Իրան-ԱՄՆ բանակցությունները, առաջարկը ստացել է ապրիլի 30-ի ուշ երեկոյան և փոխանցել Վաշինգտոնին: Գործակալությունը նշում է, որ ո՛չ աղբյուրը, ո՛չ էլ իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությունը չեն տրամադրել առաջարկի մանրամասները, իսկ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են:

Ըստ ՏԱՍՍ-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «բավարարված չէ» Իրանի կողմից գործարքի առաջարկներով: «Նրանք խնդրում են մի բան, որի հետ ես չեմ կարող համաձայնվել», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե հատկապես ինչն է նրան դժգոհեցրել Թեհրանի արձագանքից:

Leave a Comment