Ոչ մի շաբաթ՝ առանց «ուժեղ» ընտրակաշառքի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոչ մի շաբաթ՝ առանց «ուժեղ» ընտրակաշառքի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շաբաթներին պարբերաբար բացահայտում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքի դեպքեր՝ հրապարակելով նաև ձայնագրություններ, իսկ մի շարք անձինք արդեն կալանավորվել են։

Քաղաքական ուժը, սակայն, հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական նպատակներով պայմանավորված գործընթաց։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է, որ անհրաժեշտ է լիարժեք քննություն՝ պարզելու ինչպես կատարողներին, այնպես էլ հնարավոր կազմակերպիչներին։

Նրա գնահատմամբ՝ ընտրակաշառքի նկատմամբ հասարակությունում կա անհանդուրժողականություն, և իրավապահ մարմինները պետք է հետևողական լինեն նման դեպքերի կանխման ու պատժման հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment